2025 թվականի մայիսի 20-ին անցկացվեց իրազեկման առցանց հանդիպումը՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրային թիմի և բյուջետային ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի ՔՀԿ/ԶԼՄ-ների միջև։ Քննարկման թեման էր ՔՀԿ/ԶԼՄ-ների ենթադրամաշնորհային ծրագրերի 2-րդ փուլը։
Հանդիպման հիմնական նպատակն էր մասնակիցներին առավել մանրամասն ներկայացնել առաջիկայում մեկնարկելիք երկու ենթադրամաշնորհային մրցույթների մանրամասությունները՝
- Թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգի և վերլուծության նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի երկրորդ փուլ https://budgets.am/5219.html
- Բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ում/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի երկրորդ փուլ https://budgets.am/5202.html
Իրազեկման աշխատանքի սկզբում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները նախ խոսեցին ենթադրամաշնորհային ծրագրերի գլխավոր նպատակներից, թիրախային ոլորտներից և դրանց գործունեության ուղղություններից, ապա մանրակրկիտ ներկայացվեց դիմումների ներկայացման ընթացակարգը, սահմանված ժամկետները և ծրագրերի ընտրության կանոնները։ Ներկայացուցիչները նաև կիսվեցին մասնակիցների հետ առաջին փուլի շրջանակներում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի արդյունքներով։
Ի լրումն գործընկերների ներկայացումներին, Սյուզաննա Սողոմոնյանը մանրամասն և համակարգված անդրադարձավ նաև բյուջեի համապարփակ մշտադիտարկման և վերլուծության ընթացքում բացահայտվելիք հիմնախնդիրների և բազմակողմանի մարտահրավերների հիման վրա շահերի պաշտպանության և զանգվածային իրազեկման գործունեության հետագա իրականացման ռազմավարական ուղղությունների և կարևորագույն առաջնահերթությունների հատկորոշման ու համակարգված նույնականացման գործընթացի մասին։ Նա նաև հանգամանալից և գործնական պատասխաններ տվեց մասնակիցների հարցումներին, ներկայացրեց համապատասխան և օգտակար օրինակներ՝ ցուցադրելով, թե ինչպես կարող են այդ գիտելիքները դառնալ արդյունավետ և նպատակային գործիքներ նրանց հետագա փորձագիտական գործունեության ու ծրագրային նախաձեռնությունների մեջ։
Այնուհետև, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի փորձագետ Լիլիթ Հակոբյանն անդրադրաձավ ծրագրերի թիրախային ոլորտներին, ուղղություններին և կարևորագույն առաջնահերթություններին։ Նա հստակեցրեց նաև ոլորտային պարզեցված բյուջեների ստեղծման գործընթացը, բյուջեի մոնիթորինգի և վերլուծության հիմնական մեթոդները։
Մասնակիցներն հետաքրքրվեցին ենթադրամաշնորհների ընտրման չափանիշների, վերջնաժամկետների, ծրագրերի տևողության և երիտասարդ մասնագետների ներգրավման վերաբերյալ։ Հանդիպման ամփոփիչ մասում ծրագրային թիմը հաջողություն մաղթեց մասնակիցներին՝ ենթադրամաշնորհային դիմումների պատրաստման և հետագա համատեղ աշխատանքների հաջող առաջընթացի համար։