Հայտարարություն․ թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգի և վերլուծության նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի երկրորդ փուլի մեկնարկ

2025-05-15 13:37

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգի և վերլուծության նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի երկրորդ փուլի մեկնարկը։

Ենթադրամաշնորհի նպատակն է թիրախային ոլորտներում բյուջեների վերլուծություն և մոնիթորինգի իրականացում, ներառյալ՝ թիրախային ոլորտների պարզեցված բյուջեների մշակում։  Ծրագրի նպատակներից է նաև թիրախային ոլորտների բյուջեի վերլուծությունը, մոնիթորինգը և բարելավումը, ինչպես նաև այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովումը և հանրային ազդեցության մեծացումը։

Թիրախային ոլորտներն են՝

  • արդարադատություն,
  • կրթություն,
  • սոցիալական աջակցություն
  • գյուղատնտեսություն։

Նշենք, որ թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգի և վերլուծության նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի տևողությունը՝ 6 (վեց) ամիս։

Բյուջեի մոնիթորինգի և վերլուծության նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի երկրորդ փուլի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025թ. հունիսի 10-ը, ժամը 18:00-ը։

Ծրագրային առաջարկի վերաբերյալ հարցեր կամ պարզաբանումներ ունենալու դեպքում, դրանք կարող եք գրավոր կարգով ներկայացնել [email protected] հասցեին, որոնք կամփոփվեն և պատասխանները կներկայացվեն իրազեկման (տեղեկատվական) հանդիպման ընթացքում։

Ենթադրամաշնորհային հնարավորությանը ամբողջությամբ ծանոթանալու համար, խնդրում ենք ուսումնասիրել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր ՔՀԿ-ների (ԶԼՄ-ների) համար – հայտարարություն,
  2. Ենթադրամաշնորհային ծրագրի հայտ,
  3. Ծրագրի տրամաբանական կառուցվածք Հավելված 1,
  4. Ծրագրի բյուջե Հավելված 2,
  5. Իրավաբանների հայկական ասոցիացիայի Դրամաշնորհների տրամադրման քաղաքականություն։

This site is registered on wpml.org as a development site.