Փաստաթուղթը սահմանում է քաղաքականության շրջանակ, որի նպատակն է՝
ա) ստեղծել բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհեր) միասնական տվյալային համակարգ եւ ցուցանիշների ստանդարտացված համակարգ,
բ) ամրապնդել այդ տվյալների կապը պետական բյուջեի ծրագրային կառուցվածքի հետ՝ ապահովելով «ծախս–արդյունք–ազդեցություն» (input–output–outcome/impact) տրամաբանական շղթայի հետեւողականությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԿԳՄՍ) ոլորտի բյուջետային ծրագրերում։
Փաստաթուղթը ներառում է հիմնախնդրի վերլուծություն, քաղաքականության հիմնական ուղղություններ իրականացման, ճանապարհային քարտեզ ինստիտուցիոնալ, պատասխանատվություններ ռիսկերի գնահատում և մշտադիտարկման մեխանիզմ։
Սույն փաստաթուղթը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» (Չեխիա) ՀԿ-ի հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում եւ հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
