Սույն բյուջետային գիտելիքի փոխանակման և ուսուցման հարթակը ստեղծվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets 4Citizens (B4C)) ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով տրամադրել հանրամատչելի բյուջետային տեղեկատվություն։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը՝ նրանց տրամադրելով բյուջետային գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, հմտություններ, մարդկային և տեխնիկական ռեսուրսներ, ինչպես նաև բյուջետային քաղաքականությունների շուրջ բանավեճերում ներգրավվելու և ազդեցություն ունենալու գործիքներ: Ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ները կստանան ինչպես կարողությունների ուժեղացման, այնպես էլ մենթորական աջակցություն՝ զարգացնելով բյուջետային հայտերը և պետական ծախսերը վերլուծելու կարողությունները: Բացի այդ, նրանք կունենան կարողություններ իրենց անդամների և շահակիցների անունից իրականացնել շահերի պաշտպանություն՝ կենտրոնանալով թիրախային ոլորտների վրա և կատարել վերահսկողություն բյուջեի կատարողականի նկատմամբ։ Արդյունքում, կբարձրանա հանրային հաշվետվողականությունը, կբարելավվի բյուջետային գործընթացի թափանցիկությունը, կապահովվի քաղաքացիների տեղեկացվածության և մասնակցության բարձրացումը բյուջետային գործընթացներում:
Ծրագրի թիրախային ոլորտներն են արդարադատությունը, կրթությունը, սոցիալական աջակցության ոլորտը և գյուղատնտեսությունը:
Ծրագրի բյուջեն կազմում է 777.778 եվրո, որից 700.000 եվրոն տրամադրվում է ԵՄ-ի կողմից: