«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով իրականացվող «Սոցիալական բյուջե․ երբ քաղաքացիների ձայնը կարևոր է» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի բյուջետային և շահերի պաշտպանության փորձագետ Ղարիբ Հարությունյանը և կազմակերպության երիտասարդ բյուջետային մասնագետ Նանե Մխիթարյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Քո ձայնը» հաղորդման շրջանակում ներկայացրել են Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված վերլուծության հիմնական արդյունքները։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության ծրագրերին, պետական բյուջետային քաղաքականության թափանցիկությանը, հաշվետվողականությանը և արդյունավետությանը։
Հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հղումով:
