Հայտարարություն․ բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ում/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի երկրորդ փուլի մեկնարկ

2025-05-16 14:21

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ում/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի երկրորդ փուլի մեկնարկը։

Ենթադրամաշնորհի նպատակն է՝ Ծրագրի շրջանակներում բյուջեի մոնիթորինգի և վերլուծության մշակելու նպատակով հայտարարված ենթադրամաշնորհային ծրագրերին դիմած ՔՀԿ-ներում և ԶԼՄ-ներում առնվազն մեկ տարով աշխատանքի անցնելու միջոցով մասնագիտական օժանդակության տրամադրում ՔՀԿ-ներին/ԶԼՄ-ներին՝ վերը նշված ենթադրամաշնորհային ծրագրերը իրականացնելու նպատակով։

Թիրախային ոլորտներն են՝

  • արդարադատություն,
  • կրթություն,
  • սոցիալական աջակցություն
  • գյուղատնտեսություն։

            Նշենք, որ բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ում/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի տևողությունը՝ 6 (վեց) ամիս։

Բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ում/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի երկրորդ փուլի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025թ. հունիսի 10-ը, ժամը 18:00-ը։

Ծրագրային առաջարկի վերաբերյալ հարցեր կամ պարզաբանումներ ունենալու դեպքում, դրանք կարող եք գրավոր կարգով ներկայացնել [email protected] հասցեին, որոնք կամփոփվեն և պատասխանները կներկայացվեն իրազեկման (տեղեկատվական) հանդիպման ընթացքում։ Ենթադրամաշնորհային հնարավորությանը ամբողջությամբ ծանոթանալու համար, խնդրում ենք ուսումնասիրել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ում/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր ՔՀԿ-ների (ԶԼՄ-ների) համար – հայտարարություն,
  2. Ենթադրամաշնորհային ծրագրի հայտ,
  3. Ծրագրի տրամաբանական կառուցվածք Հավելված 1,
  4. Իրավաբանների հայկական ասոցիացիայի Դրամաշնորհների տրամադրման քաղաքականություն։

 

This site is registered on wpml.org as a development site.