2025 թվականի մայիսի 20-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ իրազեկման առցանց հանդիպում ծրագրային թիմի հետ՝ ՔՀԿ/ԶԼՄ-ների ենթադրամաշնորհային մրցույթի 2-րդ փուլին ընդառաջ։ Հանդիպմանը մասնակցեցին ծրագրի շրջանակներում մեկնարկած ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի առաջին հոսքի ՔՀԿ/ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել առաջիկայում մեկնարկելիք հետևյալ երեք ենթադրամաշնորհային մրցույթների մանրամասները՝
- Թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգի և վերլուծության նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի երկրորդ փուլ
https://budgets.am/5219.html - Բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ում/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի երկրորդ փուլ
https://budgets.am/5202.html - Թիրախային ուղղություններով շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի առաջին փուլ
https://budgets.am/5266.html
Հանդիպման առաջին մասում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները ներկայացրեցին ենթադրամաշնորհային ծրագրերի հիմնական նպատակները, թիրախային ոլորտները և դրանց գործունեության ուղղությունները։ Մանրամասն ներկայացվեց նաև դիմելու ընթացակարգը և սահմանված ժամկետները։
Որպես օրինակներ, ներկայացվեց նախորդ՝ առաջին փուլի ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացված գործողությունները, դրանց նպատակների, ձեռքբերված արդյունքները և քաղված դասերը։
Հանդիպման երկրորդ մասում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանը համապարփակ անդրադարձ կատարեց ծրագրի թիրախային ոլորտներին, գործունեության ուղղություններին և առաջնահերթություններին։ Նա անդրադարձ կատարեց նաև ոլորտային պարզեցված բյուջեների մշակման գործընթացին, բյուջեի մոնիթորինգի և վերլուծության իրականացման մեթոդաբանությանը՝ հատուկ կարևորություն տալով ենթադրամաշնորհային ծրագրերում նպատակների և ակնկալվող արդյունքների հստակ սահմանման անհրաժեշտությանը։
Ծրագրային թիմը նաև մանրամասն անդրադարձավ շահերի պաշտպանության քարոզարշավների իրականացման նպատակով հայտարարված ենթադրամաշնորհներին, որոնք հաջորդական քայլ են բյուջեի մոնիթորինգի և վերլուծության նպատակով տրվող ենթադրամաշնորհներից հետո։ Առանձնակի կարևորվեց, որ բյուջեի մոնիթորինգի շրջանակում անհրաժեշտ է հստակ վեր հանել այն հիմնախնդիրները, որոնք հետագայում կծառայեն որպես շահերի պաշտպանության արշավների հիմք և կենտրոնանան կոնկրետ ծրագրային լուծումների մշակման վրա։ Մասնավորապես, ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը մանրամասն և համակարգված ներկայացում տվեց շահերի պաշտպանության քարոզարշավների իրականացման ռազմավարական նպատակներին և մեթոդաբանական մոտեցումներին, բացատրելով այն հիմնարկային կապակցությունը, որը գոյություն ունի բյուջեի մշտադիտարկման և վերլուծության ընթացքում բացահայտված կոնկրետ հիմնախնդիրների և դրանց հիման վրա մշակվելիք թիրախային շահերի պաշտպանության նախաձեռնությունների միջև։ Նա նաև հանգամանալից և գործնական օրինակներ ներկայացրեցին, որոնք ցույց տվեցին, թե ինչպես կարող են բյուջետային մոնիթորինգի արդյունքները վերածվել արդյունավետ և նպատակային շահերի պաշտպանության քարոզարշավների, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների բազմակողմանի հարցումներին այդ կարևորագույն գործընթացների մասին։
Մասնակիցները հետաքրքրություն ցուցաբերեցին ենթադրամաշնորհների բյուջեների չափերի, վերջնաժամկետների, ծրագրերի տևողության և իրականացման այլ կարևոր կողմերի շուրջ հարցերով։
Հանդիպման ավարտին ծրագրային թիմը մաղթանք հայտնեց մասնակիցներին՝ կապված ենթադրամաշնորհային դիմումների ներկայացման և հետագա արդյունավետ ու շարունակական համագործակցության հետ։