«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է թիրախային ուղղություններով շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի առաջին փուլի մեկնարկը։
Ենթադրամաշնորհի նպատակն է Ծրագրի թիրախ ոլորտներում բյուջետային գործընթացին առնչվող շահերի պաշտպանության և քաղաքականության երկխոսության իրականացում, ներառյալ՝ պետական բյուջեի վերաբերյալ հանրային քննարկումներին մասնակցությունը պետական մարմինների և ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ։
Թիրախային ոլորտներն են՝
- արդարադատություն,
 - կրթություն,
 - սոցիալական աջակցություն
 - գյուղատնտեսություն։
 
Նշենք, որ թիրախային ուղղություններով շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի տևողությունը՝ 6 (վեց) ամիս։
Շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի առաջին փուլի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025թ. հունիսի 10-ը, ժամը 18:00-ը։
Ծրագրային առաջարկի վերաբերյալ հարցեր կամ պարզաբանումներ ունենալու դեպքում, դրանք կարող եք գրավոր կարգով ներկայացնել [email protected] հասցեին, որոնք կամփոփվեն և պատասխանները կներկայացվեն իրազեկման (տեղեկատվական) հանդիպման ընթացքում։
Ենթադրամաշնորհային հնարավորությանը ամբողջությամբ ծանոթանալու համար, խնդրում ենք ուսումնասիրել հետևյալ փաստաթղթերը՝
- Թիրախային ուղղություններով շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր ՔՀԿ-ների (ԶԼՄ-ների) համար – հայտարարություն,
 - Ենթադրամաշնորհային ծրագրի հայտ,
 - Ծրագրի տրամաբանական կառուցվածք․ Հավելված 1,
 - Ծրագրի բյուջե․ Հավելված 2,
 - Իրավաբանների հայկական ասոցիացիայի Դրամաշնորհների տրամադրման քաղաքականություն։
 
                            
                            
                    
                    
                    
                    