Հանրային քննարկում․ սննդամթերքի անվտանգությունից մինչև սպառողի պաշտպանություն

2026-09-18 16:22

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագրի ավարտական ամփոփիչ հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, սպառողների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, բիզնեսի, Երևանի պետական համալսարանի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Միջոցառումը բացման խոսքով մեկնարկեցին «ԲԼԵՋԱՆ» ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Լիաննա Ասոյանը և «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը։ Վերջինս իր խոսքում անդրադարձավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի հիմնական նպատակներին և ծրագրի շրջանակներում նվաճված արդյունքներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին իրականացված աշխատանքները, վեր հանված խնդիրներն ու ծրագրի արդյունքները։ Ծրագրի շահերի պաշտպանության փորձագետը ներկայացրեց նաև թռչնամսի անվտանգ սպառման ոլորտի ռազմավարությունը։

Միջոցառումն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով և բաց քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ուղղված ոլորտի շարունակական զարգացմանն ու բարելավմանը։

Հանդիպումը հնարավորություն տվեց ամփոփելու ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, ինչպես նաև քննարկելու սննդամթերքի անվտանգության ոլորտի հետագա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերը։

Սույն ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԲԼԵՋԱՆ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

This site is registered on wpml.org as a development site.