Սեպտեմբերի 18-ին ամփոփվեց «Բյուջեները քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում» ենթադրամաշնորհային ծրագիրը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական արդյունքները, մշակված առաջարկությունները և ոլորտում ծառայությունների՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին պատվիրակման հնարավորությունները։
Բացման խոսքով հանդես եկավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և «Բյուջեները քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը՝ ներկայացնելով «Բյուջեները քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքի կարևորությունը և արդյունքները։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված միջոցառումները, այդ թվում՝ ծառայությունների հասարակական սեկտորին արտապատվիրակման առաջարկը։ Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչները ներկայացրին ոլորտների գերակա ուղղությունները և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները։
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում մշակված առաջարկների փաթեթը։ Գերակա ուղղությունների թվում առանձնացվել են ազատազրկված անձանց հոգեկան առողջությանն աջակցող և վարքային ծառայությունները, նախազատման և հետազատման ուղեկցումը, ինչպես նաև սոցիալական հմտությունների զարգացման ծրագրերը։
Միջոցառման մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց առաջարկներն ու ոլորտում առկա խնդիրների լուծման մոտեցումները՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության մասնագիտական ներուժի կարևորությունը։
Ամփոփիչ քննարկման արդյունքում մասնակիցները վերահաստատեցին համագործակցության և հետագա նախաձեռնությունների իրականացման պատրաստակամությունը՝ ներառյալ նոր ծառայությունների պիլոտավորումն ու ծրագրերի տեղայնացումը Երևանում և մարզերում։
Սույն միջոցառումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամ
