Սեպտեմբերի 10-ին «Կոմպասս» Գիտահետզոտական կրթական խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպությունը հանրային քննարկում է կազմակերպել՝ նվիրված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ոլորտում բյուջետային թափանցիկության և հաշվետվողականության բարելավման հարցերին։
Միջոցառումն իրականացվել է «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում շահերի պաշտպանության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը, որը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները, ծրագրի շրջանակներում իրականացված հիմնական աշխատանքներն ու ձեռքբերված արդյունքները։ Այնուհետև «Կոմպասս» ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը հրավիրյալ ներկայացուցիչներին ներկայացրել է ծրագրի շրջանակում մշակված փաստաթուղթը, որի շուրջ մասնակիցները կիսվել են իրենց դիտարկումներով և առաջարկություններով։ Հնչած կարծիքների ու առաջարկների հիման վրա մշակվել է բարեփոխումների գործնական առաջարկների փաթեթ, որը միտված է բարձրագույն կրթության ոլորտում բյուջետային գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը։
Քննարկմանը ներկա են եղել պետական և մասնավոր բուհերի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
