«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը մասնակցեց Եվրոպայի օրվա տոնակատարությանը

2026-05-11 10:48

Մայիսի 10-ին Երևանի Ազատության հրապարակում «ԵՄ-Հայաստան․ ավելի մոտ, քան երբևէ» խորագրի ներքո տեղի ունեցավ Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունը, որի շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը ներկայացան առանձին տաղավարներով՝ ներկայացնելով իրենց գործունեությունն ու նախաձեռնությունները։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) համագործակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը ևս մասնակցեց միջոցառմանը։

Ծրագրային թիմը քաղաքացիներին ներկայացրեց ծրագրի նպատակները, իրականացված նախաձեռնություններն ու գրանցված արդյունքները՝ կարևորելով մասնակցային և թափանցիկ բյուջետավարման մշակույթի զարգացումը Հայաստանում։

This site is registered on wpml.org as a development site.