ԿԳՄՍՆ 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի (ներառյալ 2027թ. բյուջետային հայտի նախագիծը) մշակման աշխատանքների շրջանակում նախարարությունը կազմակերպում է նախագծի շուրջ հանրային քննարկումներ:
Հանրային քննարկումների անցկացման օրերի ու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ ոլորտների, ներկայացված է ստորև՝
Բարձրագույն կրթություն, գիտություն – ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին
Հանրակրթություն, միջին մասնագիտական կրթություն և ուսուցում,
լրացուցիչ և շարունակական կրթություն – մայիսի 12-ին՝ ժամը 14։00-ին
Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն – մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին
Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն – մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին
Սպորտ – մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին
Երիտասարդություն, արտաքին կապեր, սփյուռքի հետ համագործակցություն – մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին
Քննարկումներին հրավիրվում են մասնակցելու վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնագիտական խմբերի, հիմնադրամների, միավորումների ներկայացուցիչները:
Հանրային քննարկումներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց, յուրաքանչյուրն իր իրավասության ներքո գտնվող կամ նախապատվության ոլորտի(ների) մասով, խնդրում ենք նախարարության 2027-2029թթ․ ՄԺԾԾ նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով, ինչպես նաև՝ հանրային քննարկմանը (քննարկումներին) մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը (կազմակերպության անվանում, մասնակցի/մասնակիցների տվյալներ (անուն, ազգանուն, հեռախոսահամար)) ուղարկել ներքոնշյալ էլեկտրոնային հասցեներին՝ մինչև ս.թ ապրիլի 23-ը ներառյալ՝
Հանրակրթություն – [email protected], հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 519, 619)
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում, Լրացուցիչ և շարունակական կրթություն – [email protected], հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 624)
Բարձրագույն կրթություն, գիտություն – [email protected], հեռ.՝ 010 300 109 (ներքին՝ 640)
Ժամանակակից արվեստ, Գրահրատարակչություն – [email protected], հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 631)
Մշակութային ժառանգություն – [email protected], հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 629,429)
Հուշարձանների պահպանություն – [email protected], հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 683)
Սպորտ – [email protected], հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 629,429)
Երիտասարդություն – [email protected], հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 543)
Արտաքին կապեր, սփյուռքի հետ համագործակցություն – [email protected], հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 547)
Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան,Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2):
Քննարկումներին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների 2027-2029թթ. ՄԺԾԾ նախագծի շուրջ հանրային քննարկումը տեղի կունենա Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 9-րդ հարկ):
Աղբյուրը՝ escs.am
