Բյուջեի արդյունավետ կառավարման և պետական գնումների թափանցիկության խթանում

2026-03-25 13:21

  • Ծրագրի անվանումը՝ «Բյուջեի արդյունավետ կառավարման և պետական գնումների թափանցիկության խթանում»
  • ՔՀԿ-ի անվանումը՝ «Արդարության տուն» հասարակական կազմակերպություն
  • Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
  • Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
  • Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2․158․000 ՀՀ դրամ
  • Ծրագրի թիրախային ոլորտը՝ արդարադատություն

Ծրագրի հիմնական նպատակը․

Խթանել պետական գնումների գործընթացում թափանցիկության, հաշվետվողականության և արդար մրցակցության ապահովումը՝ «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում կնքվող պայմանագրերի տեխնիկական բնութագրերի կազմման, որակի բարելավման և պետական գնման պայմանագրերի արդյունքների ընդունման գործընթացի կարողությունների զարգացման միջոցով։

Ծրագրի առանձնահատուկ նպատակները․

  • Իրազեկման և հանրային մասնակցության միջոցով նպաստել պետական պատվիրատու մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացմանը՝ տեխնիկական բնութագրերի ճշգրիտ, չափելի և հիմնավորված կազմման ուղղությամբ։
  • Շահերի քարոզարշավ իրականացնելու միջոցով նպաստել պայմանագրերի արդյունքը ընդունող պատասխանատու անձանց մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը՝ ապահովելու ծախսերի արդյունավետություն և պայմանագրի փաստացի կատարման օբյեկտիվ գնահատում, ինչպես նաև խթանել պայմանագրերի հանրային հսկողությունը։

This site is registered on wpml.org as a development site.