Սոցիալական բյուջե. երբ քաղաքացիների ձայնը կարևոր է

2026-03-25 13:23

  • Ծրագրի անվանումը՝ «Սոցիալական բյուջե. երբ քաղաքացիների ձայնը կարևոր է»
  • ՔՀԿ-ի անվանումը՝ «ՀԿ Կենտրոն» հասարակական կազմակերպություն
  • Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ
  • Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
  • Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,157,800 ՀՀ դրամ
  • Ծրագրի թիրախային ոլորտը՝ սոցիալական աջակցություն

Ծրագրի հիմնական նպատակը․

Նպաստել ՀՀ սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության ծրագրերի, ոլորտում պետական բյուջետային քաղաքականության թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը։

Ծրագրի առանձնահատուկ նպատակները․

  • Ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում ԼՂ-ից տեղահանվածներին ուղղված պետական ծրագրերի շրջանակում իրականացված բյուջետային մոնիթորինգի և վերլուծությունների արդյունքների հիման վրա փաստահեն շահերի պաշտպանություն ։
  • Խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունը բյուջետային գործընթացներին, ինչպես նաև ամրապնդել կառուցողական քաղաքական երկխոսությունը պետական մարմինների, ՔՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի միջև։
  • Ապահովել բյուջետային մոնիթորինգի արդյունքների հիման վրա մշակված առաջարկությունների հանրայնացումը։

This site is registered on wpml.org as a development site.