- Ծրագրի անվանումը՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ»
- ՔՀԿ-ի անվանումը՝ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպություն
- Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
- Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
- Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,155,000 ՀՀ դրամ
- Ծրագրի թիրախային ոլորտը՝ կրթություն
Ծրագրի հիմնական նպատակը․
Նպաստել ՀՀ-ում դոկտորանտուրայում ուսումնառության կազմակերպման ճկուն, իմաստավորված և հետազոտողների կարիքներին համապատասխանեցված մոդելի ձևավորմանը՝ շահերի պաշտպանության նպատակային գործողությունների միջոցով։
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Հանրային և ոլորտային քաղաքականության օրակարգում բարձրացնել դոկտորանտուրայում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանի շնորհման նոր կարգավորումների արդյունավետության հետ կապված խնդիրները։
- Նպաստել նոր քաղաքականությամբ նախատեսված և հատկապես բուհերի կարգավորման դաշտում գտնվող ընթացակարգերի շուրջ համաձայնեցված մոտեցումների և ուղենիշերի ձևավորմանը։
- Խթանել ուսումնառության կրեդիտների հաշվարկման մեխանիզմների վերանայումը՝ կանխելով կրեդիտների ձևական կուտակման ռիսկերը։
- Ապահովել հետազոտողների ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության առաջարկների ձևավորման գործընթացում։
