- Ծրագրի անվանումը՝ «Սոցիալական աջակցության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում»
- ՔՀԿ-ի անվանումը՝ «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
- Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
- Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
- Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,158,000 ՀՀ դրամ
- Ծրագրի թիրախային ոլորտը՝ սոցիալական աջակցություն
Ծրագրի հիմնական նպատակը․
«Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքներով սոցիալական աջակցության ոլորտի «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրի վերաբերյալ մշակված առաջարկություններն առաջմղել պետական բյուջետային գործընթացներում։
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Սոցիալական աջակցության ոլորտի «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումներ ոլորտի պետական իրավասու մարմինների աշխատակազմերի հետ՝ դրանց առաջմղման նպատակով։
- Սոցիալական աջակցության ոլորտի «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրի վերաբերյալ առաջարկությունների առաջմղման գործընթացներում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներգրավում և արդյունքների հանրայնացում ԶԼՄ-ներով՝ դրանց վրա հանրային ազդեցության մեծացման նպատակով:
