Ամփոփիչ զեկույց․ բյուջեի արդյունավետ կառավարման և պետական գնումների թափանցիկության խթանում

2026-10-15 13:39

Սույն ուսումնասիրության նպատակն էր իրականացնել Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից թափառող կենդանիների ստերջացման և ամլացման ծառայությունների ձեռքբերման պետական գնումների գործընթացների հանրային հսկողություն, գնահատել պայմանագրերի կատարման և արդյունքների ընդունման գործընթացների համապատասխանությունը գործող օրենսդրության պահանջներին, ինչպես նաև բացահայտել ոլորտում առկա համակարգային խնդիրներն ու ռիսկերը։
Ուսումնասիրությունը հիմնված է տվյալների հավաքագրման, հարցումների և դրանց պատասխանների արդյունքում ստացված տեղեկությունների վերլուծության վրա՝ ինչպես հրապարակային տեղեկատվության և պետական մարմիններից ստացված պաշտոնական տեղեկատվության վրա, այնպես էլ հանրային փաստացի հսկողության արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա։ Առանձին դեպքերում հանրային հսկողությունը սահմանափակվել է պայմանագրերի կատարման վերաբերյալ հրապարակային տեղեկատվության ու փաստաթղթերի ուսումնասիրությամբ։

Սույն զեկույցը կազմվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ կողմից իրականացվող՝ «Բյուջեի արդյունավետ կառավարման և պետական գնումների թափանցիկության խթանում» վերտառությամբ ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

This site is registered on wpml.org as a development site.