Սույն զեկույցը ներկայացնում է Վանաձոր համայնքում իրականացված և ընթացիկ հանրակրթական ու նախադպրոցական գնումների գործընթացների վերլուծությունը։ Ուսումնասիրվել են 10,000-ից ավելի փաստաթղթեր՝ բացահայտելով համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում են սուբվենցիոն ծրագրերի նպատակների իրագործմանը։ Զեկույցում առանձնացված են կառուցվող մանկապարտեզների ձգձգված աշխատանքները, թերությունները նախագծերում, ինչպես նաև կրթության հասանելիության սահմանափակումները։ Նպատակն է նպաստել բյուջետային միջոցների արդյունավետ կառավարմանը և հանրային վերահսկողության խթանմանը։
Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ։
Սույն զեկույցը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ուղղակի Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բյուջե 360°» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղղակի Ժողովրդավարությու» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: