2025 թվականի ապրիլի 7-ին «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ 2026-2028թթ․-ի ՄԺԾԾ հայտերի հանրային քննարկումներին՝ նպաստելով մասնակցային բյուջետավորման գործունեությանը, ինչպես նաև հանդես գալով առաջարկություններով։
Առաջարկությունները նպատակաուղղված են կրթության ոլորտում առանցքային ցուցանիշների վերանայմանը, քննադատական մտածողության մակարդակի բարձրացմանը, ուսուցիչների ատեստավորման գործընթացներին, ինչպես նաև թափանցիկության և տեղեկատվության հասանելիության հիմնախնդիրներին և դպրոցներում առողջ սննդի համապարփակ ապահովմանն ու բարելավմանը։
Առաջարկությունները հասանել են այստեղ։
Տեղեկացնում ենք, որ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ/mediaforedu.am ԶԼՄ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացել է «Կրթության ծախսեր/քննադատական մտածողության որակ» ծրագրի վերլուծության արդյունքում ներկայացրած առաջարկների պատասխանը:
Այստեղ կարող եք տեսնել և՛ գրությունը, և՛ ԿԳՄՍ նախարարության պատասխանը։
Տեղեկացնում ենք նաև «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացված 5 առաջարկություններից 4-ի վերաբերյալ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել քննարկել դրանք։ Այս հարցն առավել մանրամասն քննարկվել է ամփոփիչ փոդքաստում։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կրթության ծախսեր/քննադատական մտածողության որակ» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: