- Ծրագրի անվանումը՝ «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում պետություն-ՔՀԿ-ներ համագործակցությանն ուղղված շահերի պաշտպանություն»
- ՔՀԿ-ի անվանումը՝ «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
- Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ
- Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
- Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,158,000 ՀՀ դրամ
- Ծրագրի թիրախային ոլորտը՝ գյուղատնտեսություն
Ծրագրի հիմնական նպատակը․
Նպաստել գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի պետություն-ՔՀԿ-ներ համագործակցության, մասնավորապես՝ պետության կողմից որոշակի ծառայություններ ՔՀԿ-ներին պատվիրակելու օրակարգի ձևավորմանը։
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Նպաստել գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում պետություն–ՔՀԿ համագործակցության զարգացմանը՝ բարձրացնելով պետական ծրագրերի առանձին գործառույթների (մասնավորապես՝ ֆերմերների վերապատրաստման) քաղաքացիական հասարակության կազմակերպություններին պատվիրակման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածությունը և օրակարգի ձևավորումը։
- Ներկայացնել և առաջ մղել առաջարկություններ պետական մարմիններին՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի իրականացման որոշ գործառույթների տեղական ՀԿ-ներին պատվիրակման մեխանիզմների ներդրման ուղղությամբ։
