ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով

2026-03-25 13:17

  • Ծրագրի անվանումը՝ «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով»
  • ՔՀԿ-ի անվանումը՝ ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպություն
  • Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզ
  • Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
  • Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,157,000 ՀՀ դրամ
  • Ծրագրի թիրախային ոլորտը՝ կրթություն

Ծրագրի հիմնական նպատակը․

Խթանել բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնումը և հաշվետվողականության ուժեղացումը՝ արդյունքահեն բյուջետավորման կիրառելիության բարձրացման միջոցով։

Ծրագրի առանձնահատուկ նպատակը․

Բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում արդյունքահեն բյուջետավորման և հանրային հաշվետվողականության բարելավում՝ միասնական տվյալային համակարգի (կամ ցուցանիշների/տվյալների ստանդարտների) ներդրման և «ծախս–արդյունք–ազդեցություն» կապի ամրապնդման ուղղությամբ՝ հանրային մասնակցության և քաղաքականության երկխոսության միջոցով։

 

This site is registered on wpml.org as a development site.