- Ծրագրի անվանումը՝ «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում»
- ՔՀԿ-ի անվանումը՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպություն
- Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
- Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
- Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,158,000 ՀՀ դրամ
- Ծրագրի թիրախային ոլորտը՝ արդարադատություն
Ծրագրի հիմնական նպատակը․
Նպաստել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական/վերասոցիալականացման ծառայությունների կայուն և կանխատեսելի բյուջետային քաղաքականության մաս դառնալուն՝ բարձրացնելով հանրային միջոցների արդյունավետությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը և նվազեցնելով դոնորային կախվածությունը։
Ծրագրի առանձնահատուկ նպատակը․
Մշակել և իրականացնել շահերի պաշտպանության ռազմավարություն, որի արդյունքում պետական բյուջետային և ծրագրային փաստաթղթերում կուժեղանա վերականգնողական ծառայությունների ֆինանսավորման տեսանելիությունը, հասցեականությունը և շարունակականությունը, ինչպես նաև կխթանվեն ծառայությունների պատվիրակման (commissioning) թափանցիկ և արդյունքահեն մոտեցումներ՝ պետություն–ՔՀԿ գործակցությամբ։
