Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում

2026-03-25 13:13

  • Ծրագրի անվանումը՝ «Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում»
  • ՔՀԿ-ի անվանումը՝ «ԲԼԵՋԱՆ» հասարակական կազմակերպություն
  • Ծրագրի իրականացման վայրը՝ Գեղարքունիքի մարզ
  • Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
  • Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,158,000 ՀՀ դրամ
  • Ծրագրի թիրախային ոլորտը՝ գյուղատնտեսություն

Ծրագրի հիմնական նպատակը․

Նպաստել Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգի և թռչնամսի արտադրության ոլորտի բարեփոխումների առաջմղմանը՝ սպառողների առողջության պաշտպանության և անվտանգ ու որակյալ սննդի հասանելիության տեսանկյունից։

Ծրագրի առանձնահատուկ նպատակները․

  • Բացահայտել սննդամթերքի անվտանգության ռիսկերը և թռչնամսի ներմուծման ու արտադրության ոլորտներում առկա համակարգային խնդիրները։
  • Վերլուծել, թե ինչպես կարող են այդ խնդիրները ազդել սպառողների առողջության և սննդամթերքի անվտանգության վրա։
  • Մշակել քաղաքականության և բյուջետային առաջարկություններ, որոնք կներկայացվեն պետական իրավասու մարմիններին։
  • Խթանել գիտական և հետազոտական կենտրոնների հետ արդյունավետ համագործակցությունը։
  • Ապահովել անվտանգ և մրցունակ տեղական թռչնամսի հասանելիությունը սպառողների համար։
  • Ընդլայնել քաղաքացիական հասարակության և մասնագիտական համայնքի մասնակցությունը բյուջետային գործընթացներում և բարձրացնել նրանց ազդեցությունը որոշումների կայացման վրա։

This site is registered on wpml.org as a development site.