Խնամքի արժեք և հանրային բյուջե

2026-03-25 13:12

  • Ծրագրի անվանումը՝ «Խնամքի արժեք և հանրային բյուջե»
  • ՔՀԿ-ի անվանումը՝ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն
  • Ծրագրի իրականացման վայրը՝ Գեղարքունիքի մարզ
  • Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
  • Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,156,000 ՀՀ դրամ
  • Ծրագրի թիրախային ոլորտը՝ սոցիալական աջակցություն

Ծրագրի հիմնական նպատակը․

Նախաձեռնել սոցիալական աջակցության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության համակարգային բացերի, ընտանիքներում առկա խնամքի բեռի արժևորման և այդ երկու բաղադրիչների փոխկապակցվածության շուրջ փաստահեն և մասնակցային քաղաքական երկխոսություն՝ ի նպաստ առավել արդար և ներառական բյուջետային քաղաքականության ձևավորման։

Ծրագրի առանձնահատուկ նպատակները․

  • Ձևավորել փաստահեն և հիմնավորված քաղաքական դիրքորոշում՝ անձնական օգնականի ծառայության և ընտանիքներում հիմնականում կանանց ուսերին դրված խնամքի բեռի միջև կապի վերաբերյալ՝ հիմնվելով իրավական, բյուջետային և մասնակցային վերլուծության վրա։
  • Մշակված քաղաքական դիրքորոշման շուրջ ձևավորել հանրային և քաղաքական օրակարգ՝ ինտենսիվ ջատագովության միջոցով՝ հիմք ստեղծելով սոցիալական աջակցության ոլորտում բյուջետային քաղաքականության բարելավման համար։

 

This site is registered on wpml.org as a development site.