Ներառական կրթության քաղաքականության առաջարկ

2026-02-17 11:28

Սույն քաղաքականության առաջարկը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ–ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ–ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Լուսաստղ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համընդհանուր ներառում 2. բյուջեից քաղաքականություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 
Վերլուծությունն իրականացվել է բազմաղբյուր տվյալների հիման վրա՝ համադրելով Լոռու և Շիրակի մարզերում անցկացված խմբային քննարկումները, ծնողների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների արձագանքները, ինչպես նաև «ԱԴԱ» կենտրոնի շահառուների ընտանիքների բարձրաձայնած խնդիրները։ Բացի դաշտային ուսումնասիրություններից, կատարվել է պետական բյուջեի վերլուծություն, որը բացահայտել է ֆինանսավորման անհամաչափությունները և դրանց ազդեցությունը ներառական կրթության արդյունավետության վրա, իրականացվել է նաև այլ կառույցների կողմից արդեն իսկ կատարված հետազոտությունների վերլուծություն։ 
 
Այս քաղաքականության առաջարկը նպատակ ունի ձևավորել համակարգային փոփոխությունների այնպիսի շրջանակ, որը կուժեղացնի պետական կառույցների, մասնագիտական համայնքի և քաղաքացիական հասարակության համագործակցությունը՝ հիմնված հստակ տվյալների, իրական շահառուների փորձառությունների և ոլորտի կարիքների խորքային վերլուծության վրա։ Փաստաթուղթը նպատակ ունի նաև նպաստել ներառական կրթության արդյունավետ, կանխատեսելի և պատասխանատու կառավարման համակարգի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր երեխայի կարիքները դիտարկվում են ամբողջությյամբ և ապահովվում են պատշաճ արձագանք։  

This site is registered on wpml.org as a development site.