Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը հակակոռուպցիոն կրթության միջոցով կոռուպցիոն կանխարգելումն է՝ սկսած նախադպրոցական համակարգից մինչև բուհական և մասնագիտական մակարդակ։ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության (2023–2026) ռազմավարական նպատակ 3-ը՝ «Հանրային իրազեկվածության, կրթության և հակակոռուպցիոն մշակույթի ամրապնդում» անվանմամբ, պետական քաղաքականության առանցքային բաղադրիչն է։
Փաստաթղթի նպատակն է՝ ներկայացնել համակարգային վերլուծություն՝ կենտրոնանալով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում (ԲՈՒՀ) առկա խնդիրների վերհանման, առաջարկությունների և փոխկապակցված լուծումների ներկայացման վրա։
Սույն փաստաթուղթը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Նոր Էտապ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի վերլուծության հիման վրա շահերի պաշտպանություն և հանրային քննարկում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Նոր Էտապ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
