Փետրվարի 13-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ իրազեկման հանդիպում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների բյուջետային ուսուցման առաջին և երկրորդ հոսքերի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել թիրախային ուղղություններով շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացնելու նպատակով հայտարարված ենթադրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլի մանրամասները, հայտերի պատրաստման հիմնական պահանջներն ու ընթացակարգերը։
Հանդիպման ընթացքում Իրավաբանների հայկական ասսոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը նախ ողջունեց մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերված հետաքրքրության և ակտիվ մասնակցության համար։ Այնուհետև նա ներկայացրեց շահերի պաշտպանության իրականացման հիմնական նպատակները, այն առաջնահերթությունները, որոնց վրա անհրաժեշտ է շեշտադրում կատարել ծրագրերում, ինչպես նաև այն խնդիրները, որոնք կարող են լուծվել ենթադրամաշնորհային նախաձեռնությունների շրջանակներում։
Սյուզաննա Սողոմոնյանը մանրամասն անդրադարձավ հնարավոր գործողություններին, պետական մարմինների հետ հանրային քննարկումներին մասնակցության կարևորությանը և քաղաքականությունների բարելավման առաջարկությունների մշակման անհրաժեշտությանը։ Ներկայացվեցին նաև հայտերի ներկայացման ժամկետներն ու ընթացակարգային պահանջները։
Հաջորդիվ ծրագրի ներկայացուցիչ Արտակ Սարիբեկյանն անդրադարձավ ենթադրամաշնորհային ծրագրերի բյուջեի կազմման առանձնահատկություններին՝ ներկայացնելով դրա ճիշտ և հիմնավորված կազմման պահանջները։
Հանդիպման ընթացքում կայացավ հարց ու պատասխան, որի ընթացքում մասնակիցների կողմից բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ և պատշաճ պարզաբանումներ։
Հիշեցնենք, որ ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2026թ. փետրվարի 23-ը, ժամը 18:00-ը։
Ենթադրամաշնորհային հնարավորությանը ամբողջությամբ ծանոթանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել հայտարարությունը և կից փաստաթղթերը։
- Թիրախային ուղղություններով շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր ՔՀԿ-ների (ԶԼՄ-ների) համար – հայտարարություն,
- Ենթադրամաշնորհային ծրագրի հայտ,
- Ծրագրի տրամաբանական կառուցվածք․ Հավելված 1,
- Ծրագրի բյուջե․ Հավելված 2,
- Իրավաբանների հայկական ասոցիացիայի Դրամաշնորհների տրամադրման քաղաքականություն։
