Դեկտեմբերի 3-ին, հեռավար ձևաչափով անցկացվեց միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ենթադրամաշնորհով իրականացվող «Հետբուհական կրթությունը բյուջեի լեզվով․ ֆինանսավորման թափանցիկություն և հաշվետվողականություն» ծրագրի նախնական արդյունքները։ Միջոցառման նպատակն էր՝ ներկայացնել ծրագրի շրջանակում իրականացվող ուսումնասիրության որոշակի արդյունքներ, դրանց վերաբերյալ լսել դիտարկումներն ու առաջարկությունները։ Միջոցառմանը մասնակցում էին ոլորտով հետաքրքրված ՔՀԿ-ներ։
Քննարկմանը ներկայացվեցին 2020-2024 թվականների բյուջետային հատկացումները՝ Հետբուհական և բարձրագույն կրթության ծրագրի շրջանակներում ծրագրերի ֆինանսավորման տվյալները, դինամիկան, ՀՆԱ-ի մեջ կրթության մասնաբաժինը։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին ուսումնասիրության արդունքում բացահայտված հետևյալ բնույթի խնդիրները․
- ՀՀ բարձրագույն կրթություն ստացող անվճար սովորողների թվաքանակի և անբացատրելի ցածր կրթաթոշակներին վերաբերող հարցը,
- Ասպիրանտուրայի տարիների, ասպիրանտների սոցիալական խնդիրներին վերաբորղ հարցեր, այդ թվում՝ ուսման վարձի, ինչպես նաև կրթաթոշակի չափի անհամապատասխանության հարցեր:
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հետբուհական կրթությունը բյուջեի լեզվով․ ֆինանսավորման թափանցիկություն և հաշվետվողականություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
