Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Խելացի բյուջե» ծրագիրը։
Ծրագրի թիրախային ոլորտը գյուղատնտեսություն է (անասնաբուծություն)։
Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել պետական բյուջեի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը անասնաբուծության ոլորտում՝ բյուջետային ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության միջոցով։
Վերջին 2,5 ամիսների ընթացքում իրականացվել է ՀՀ պետական բյուջեից անասնաբուծության ոլորտին ուղղված ծրագրերի և ֆինանսական հատկացումների նախնական վերլուծություն։ Ուսումնասիրության նպատակը եղել է պարզել, թե ինչ ուղղություններով և ինչ գործիքներով է պետությունը աջակցում ոլորտի զարգացմանը, ինչպես նաև ներկայացնել 2024–2025 թթ․ պետական բյուջեից կատարված հատկացումների նախնական տվյալները։
Այս պահին ուսումնասիրվել են․
- ՀՀ պետական բյուջեի ծրագրային հատկացումները (գյուղատնտեսության բաժին),
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ֆինանանսների նախարարության և ՀՀ գյուղատնտեսական պետական տեսչության հրապարակային հաշվետվությունները,
- Գյուղատնտեսության զարգացման պետական ծրագրերի վերաբերյալ բաց տվյալները։
Վերլուծության շրջանակում առանձնացվել են նաև 2024 և 2025 թվականների բյուջետային հատկացումները, որոնք վերաբերում են ոլորտի հիմնական ծրագրերին։

*Ներկայացված թվերը նախնական են և հիմնված են ուսումնասիրության ընթացքում հավաքագրված պետական ծրագրային տվյալների վրա։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Խելացի բյուջե» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
