ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթություն․ հանրային միջոցների հատկացումների ամփոփ վերլուծություն

2026-08-17 16:52

Սույն զեկույցի նպատակն է իրականացնել հանրային միջոցների հատկացումների բյուջետային վերլուծություն՝ ուսումնասիրելով ՀՀ կրթության բնագավառի և մասնավորոպես բարձրագույն և հետբուհական կրթության լորոտի 2025 և 2026 թվականների պետական բյուջեների կատարողականը և ֆինանսավորման ցուցանիշները, ինչպես նաև գնահատելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2027-2029 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերի և կից հավելվածների հիման վրա նախատեսված ֆինանսական հատկացումներն ու առաջնահերթությունները։
Վերլուծության ընթացքում ուսումնասիրվել են բյուջետային հատկացումների դինամիկան, ծրագրային ֆինանսավորման փոփոխությունները, ծախսերի կառուցվածքը, ինչպես նաև պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ միջնաժամկետ պլանավորման համատեքստում։
Սույն վերլուծությունը իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ» ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը և հեղինակը,և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
Վերլուծության հեղինակ՝ Աննա Բադալյան։

This site is registered on wpml.org as a development site.