Վերլուծության նպատակն է ներկայացնել ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ֆինանսական միջոցների կառուցվածքը, ծավալների փոփոխության միտումները և հիմնական ուղղությունները՝ գնահատելու պետական քաղաքականության առաջնահերթությունները, ոլորտի ֆինանսավորման դինամիկան և դրանց համապատասխանությունը աղքատության կրճատման, սոցիալական երաշխիքների ապահովման ու ժողովրդագրական խնդիրների բարելավման ռազմավարական նպատակներին։ Միաժամանակ, վերլուծությունը միտված է բարձրացնելու ոլորտի բյուջետային գործընթացների թափանցիկությունը և հանրության իրազեկվածությունը։
Սույն վերլուծություն մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
