Զեկույցի նպատակը ՀՀ արդարադատության նախարարության 2024 թվականի բյուջետային հատկացումների և դրանց հաշվին կատարված պետական գնումների միջև առկա փոխկապակցվածության համադրական վերլուծության իրականացումն է՝ բացահայտելու բյուջետային միջոցների բաշխման և օգտագործման արդյունավետությունը, գնահատելու պետական գնումների գործընթացների համապատասխանությունը գործող օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև նպաստելու արդարադատության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և հանրային վերահսկողության բարձրացմանը։
Սույն զեկույցը կազմվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ կողմից իրականացվող՝ «ՀՀ արդարադատության նախարարության 2024թ․ բյուջետային հատկացումների և դրանց հաշվին կատարված պետական գնումների միջև համադրական վերլուծություն» վերտառությամբ ծրագրի (հետայսու նաև՝ Ծրագիր) շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
