Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 27-ից մեկնարկել են 2026 թվականի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները, որոնք կտևեն մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ։
ՀՀ ֆինանսների նախարարը ներկայացրել է 2026 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը, միջնաժամկետ ծախսային ծրագրում կատարած փոփոխությունները, ոլորտային հատկացումները։
2026 թվականին կրթության ոլորտին նախատեսվում է հատկացնել 356․4 մլրդ դրամ, որը 21․1 տոկոսով կգրեազանցի 2025 թվականի պետական բյուջեով սահմանված ծախսերը։ Կրթության ոլորտի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը։
Լուսանկարը՝ ԱԺ կայքից:
 
                             
                             
                     
                     
                     
                    