Հոկտեմբերի 17-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրային թիմը հյուրընկալել էր Եվրոպական հանձնաժողովի հանձնարարությամբ ԵՄ աջակցության գնահատում իրականացնող «ADE S.A.» ընկերության ներկայացուցիչ Վիրջինի Մորիլոնին և Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Մելքումյանին։
Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների շրջանակում՝ որպես կարևոր դերակատար, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի նպատակները, իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։
Ծրագրային թիմը ներկայացրեց, թե ինչպես են ծրագրային նախաձեռնությունները նպաստում քաղաքացիների իրազեկման և բյուջետային գործընթացներում մասնակցության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև ԵՄ-Հայաստան համագործակցության մասնակցային բյուջետավորման բարելավման հնարավոր ուղղությունները և կիսվեցին միմյանց հետ փորձով։
Հանդիպման ավարտին հյուրընկալված ներկայացուցիչները բարձր գնահատեցին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները՝ ընդգծելով դրանց դրական ազդեցությունը հանրային ֆինանսների թափանցիկության և քաղաքացիների մասնակցության ամրապնդման գործում։