- Ծրագրի անվանումը՝ «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում»
 - ՔՀԿ-ի անվանումը՝ «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
 - Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
 - Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
 - Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,565,000 ՀՀ դրամ
 - Ծրագրի թիրախային ոլորտը՝ սոցիալական աջակցություն
 
Ծրագրի հիմնական նպատակը․
Վերլուծել և մոնիթորինգ իրականացնել սոցիալական աջակցության ոլորտի 2025թ․ բյուջեի «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրի նկատմամբ՝ հանրային մասնակցության ընդլայնման և բյուջետային գործընթացների թափանցիկության ապահովման նպատակով:
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Իրականացնել սոցիալական բյուջետային ծրագրի համակարգային վերլուծություն և մոնիթորինգ
 - Զարգացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ի ներկայացուցիչների բյուջետային վերլուծության և մոնիթորինգի կարողությունները
 - Ապահովել բյուջետային գործընթացներին հանրային մասնակցության ընդլայնումը և շարունակականությունը
 
Խրախուսել բյուջետային արդյունքների քննարկումը շահառուների և պատասխանատու մարմինների հետ՝ հանրային ազդեցության մեծացման նպատակով
                            
                            
                    
                    
                    
                    