- Ծրագրի անվանումը՝ «Խելացի բյուջե»
 - ՔՀԿ-ի անվանումը՝ «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպություն
 - Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ
 - Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
 - Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,486,000 ՀՀ դրամ
 - Ծրագրի թիրախային ոլորտը՝ գյուղատնտեսություն (անասնաբուծություն)
 
Ծրագրի հիմնական նպատակը․
Բարելավել պետական բյուջեի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը անասնաբուծության ոլորտում՝ բյուջետային ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության միջոցով:
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Վերլուծել անասնաբուծության ոլորտին ուղղված պետական բյուջետային հատկացումները և գնահատել դրանց արդյունավետությունը
 - Խթանել շահառուների՝ ֆերմերների, գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց և երիտասարդների մասնակցությունը բյուջետային գործընթացներին
 
Մշակել ապացույցների վրա հիմնված առաջարկություններ ոլորտային քաղաքականությունների բարելավման համար՝ ավելի թափանցիկ և արդյունավետ բյուջետային կառավարման ապահովման նպատակով
                            
                            
                    
                    
                    
                    