- Ծրագրի անվանումը՝ «ՀՀ արդարադատության նախարարության 2024թ բյուջետային հատկացումների և դրանց հաշվին կատարված պետական գնումների միջև համադրական վերլուծություն»
- ՔՀԿ-ի անվանումը՝ «Արդարության տուն» հասարակական կազմակերպություն
- Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
- Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
- Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2․565․000 ՀՀ դրամ
- Ծրագրի թիրախային ոլորտը՝ արդարադատություն
Ծրագրի հիմնական նպատակը․
Նպաստել արդարադատության ոլորտի մարմինների թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը՝ բյուջետային հատկացումների և պետական գնումների միջև փոխկապակցվածության վերլուծության միջոցով։
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Իրականացնել արդարադատության ոլորտի մարմինների պետական բյուջեի կառուցվածքի վերլուծություն՝ հասկանալու հատկացված միջոցների բաշխման տրամաբանությունը։
- Համադրել բյուջետային հատկացումները տվյալ ոլորտում կատարված պետական գնումների հետ՝ բացահայտելու ոչ արդյունավետ և/կամ կրկնվող ծախսերը, ինչպես նաև այլ կոռուպցիոն ռիսկերը։
Հրապարակել պարզեցված վերլուծություն՝ հասանելի քաղաքացիներին և ոլորտով հետաքրքրվող մասնագետներին՝ խթանելով մասնակցային բյուջետավորման զարգացումը և բյուջետային գործընթացների թափանցիկությունն արդարադատության ոլորտում։ Նպաստել հանրային վերահսկողության հզորացմանը և բյուջետային գործընթացների նկատմամբ հասարակական մասնակցության ակտիվացմանը։