- Ծրագրի անվանումը՝ «Նպատակը՝ Փոփոխություն»
- ՔՀԿ-ի անվանումը՝ «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպություն
- Ծրագրի իրականացման վայրը՝ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր
- Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
- Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,157,000 ՀՀ դրամ
- Ծրագրի թիրախային ոլորտը՝ կրթություն (հանրակրթություն)
Ծրագրի հիմնական նպատակը․
Իրականացնել թիրախային շահերի պաշտպանությունՎանաձոր համայնքում հանրակրթության ոլորտում բյուջետային գործընթացների բարելավման համար մոնիթորինգային տվյալների հիման վրա՝ պետական մակարդակով քաղաքականության փոփոխությունների հասնելու նպատակով։
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
Ձևավորել և առաջ մղել այնպիսի հանրային ճնշում և փորձագիտական առաջարկների փաթեթ, որը կստիպի ԿԳՄՍ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին իրականացնել կարգավորումների փոփոխություններ։