«Նախադպրոցական կրթությունը Վանաձոր համայնքում» վերլուծական հրապարակում է՝ ուղղված հանրության լայն շրջանակի։ Այն նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության և հանրային հատվածի արդյունավետ երկխոսության և տեղեկացված քննարկումների համար։
Տեղեկատվության հիմնական աղբյուրը 2024 թվականի Վանաձոր համայնքի բյուջեն և բյուջեի կատարողականի վերաբերյալ Վանաձոր համայնքի համայնքապետարանին ուղղված հարցումների պատասխաններն են, պաշտոնական այլ փաստաթղթեր և տվյալներ։
Վերլուծությունը հասանելի է այստեղ։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ուղղակի Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բյուջե 360°» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղղակի Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։