ԳՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչներ և վերապատրաստումներ

2025-05-05 10:10

Կրթության որակի բարձրացման կարևորագույն միջոցներից մեկը ուսուցիչների մասնագիտական զարգացումն է, որը խթանում է ուսուցման գործընթացի արդյունավետությունը։ Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ ըստ ծրագրերի և միջոցառումների «Կրթության որակի ապահովում» ծրագիրը ներառում է ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ապահովել հանրակրթական հաստատություններում աշխատող մանկավարժների մասնագիտական աճը։  Վերապատրաստման ծրագրերից մեկը ուղղված է «ՀՀ պետական դպրոցների ԳՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստում` նոր ստանդարտներին համապատասխան» միջոցառմանը։ Միջոցառումը ներդրվել է 2024թ․-ին, նպատակն է՝  ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում տեղակայված դպրոցների ԳՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը՝ նոր ստանդարտներին համապատասխանելը։

2024թ․-ի բյուջեի տարեկան պլանով միջոցառմանը ուղղվել է 87,4 մլն դրամ, իսկ 2025թ․-ին նախատեսված է 138,6 մլն դրամ։

 

 

 

 

 

 

Գծապատկերում ներկայացված են ԳՏՃՄ առարկաներ դասավանդող վերապատրաստված ուսուցիչների բյուջետային ֆինանսավորման գումարները։ Բոլոր գումարները արտահայտված են ՀՀ դրամով:

2024թ․-ին ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա, անգլ․՝ STEM) առարկաներ դասավանդող վերապատրաստված ուսուցիչները 375 են, իսկ 2025թ․-ին նախատեսված է 1765։ Վերապատրաստումները իրականցվում են  որպես աջակցություն ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսուցման որակը մարզերում բարելավելու համար։

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This site is registered on wpml.org as a development site.