«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի իրականացման ներկա փուլում շահառու ՔՀԿ-ները զգալի առաջընթաց են գրանցել՝ բյուջետային գործընթացում իրենց կարողությունների զարգացման առումով: Նրանք ստացել են համակողմանի կարողությունների զարգացման և մենթորական աջակցություն, որը նպաստել է պետական բյուջեի հայտերի վերլուծության, պետական ծախսերի մշտադիտարկման և գնահատման հմտությունների ձևավորմանը: Ավելին, ՔՀԿ-ները ձեռք են բերել իրենց անդամների և շահակիցների շահերի արդյունավետ պաշտպանության կարողություններ՝ կենտրոնանալով առանցքային ոլորտների վրա և իրականացնելով պետական բյուջեի կատարողականի համակարգված վերահսկողություն:
Ծրագրի դրական ազդեցությունն արդեն իսկ դրսևորվում է ՔՀԿ-ների աճող ներգրավվածությամբ 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և 2026 թվականի բյուջետային հայտերի քննարկման գործընթացներում: Նրանք ակտիվորեն ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ։
Համաձայն ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 16-ի թիվ 36-Ա որոշման, 2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մեկնարկեցին բյուջետային գլխավոր կարգադրիչների ՀՀ 2026–2028 թվականների ՄԺԾԾ և 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի համակողմանի հանրային քննարկումները, որտեղ ակտիվ ներգրավվեցին Ծրագրի շահառու ՔՀԿ-ները և երիտասարդ մասնագետները։ Արդյունքում՝ նրանք մշակել և ներկայացրել են առաջարկություններ և դիտարկումներ: Բոլոր առաջարկություններն ու դիտարկումները փոխանցվել են համապատասխան իրավասու մարմիններին նաև գրավոր եղանակով:
Ներկայացված առաջարկությունները և դիտարկումները հասանելի են այստեղ։