ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչները և հավելավճարները

2025-04-22 09:42

ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ(բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում միջոցառումը նպատակ ունի հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչներին հավելավճարներ տրամադրել։ Միջոցառումը «Հանրակրթություն» ծրագրում ներդրվել է 2023 թվականին։

2024 թվականին միջոցառմանը ուղղվել է 1․959 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին կուղղվի 1․978 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 0․97 տոկոսով։  

2024 թվականին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ («Աշխարհագրություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն») առարկաներ դասավանդող ուսուցիչների թիվ 8294 է, իսկ 2025 թվականին նախատեսվում է հավելավճար տրամադրել 8612 ուսուցչի։ Հավելավճարի դրույքաչափը 25 տոկոս է, որը հաշվարկվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի հիման վրա։ ԲՏՃՄ առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող հավելյալ վարձատրությունը պայմանավորված է դպրոցներում բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությամբ:

 

 

 

Գծապատկերում ներկայացված են ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում միջոցառմանը ուղղված բյուջետային ֆինանսավորում 2023-2025թթ-ին (դրամով)

 

 

This site is registered on wpml.org as a development site.