Մասնակցություն Արդարադատության ոլորտի 2026-2028թթ ՄԺԾԾ հայտի հանրային քննարկումներին

2025-04-14 12:41

ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 16-ի թիվ 36-Ա որոշմանը համաձայն՝ սկսվել են բյուջետային գլխավոր կարգադրիչների (ԲԳԿ) ՀՀ 2026–2028 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրերի և 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի հանրային քննարկումները՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քաղաքացիների հետ։

Այդ գործընթացի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության (ՏԻԿ ՀԿ) անդամները Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ եւ վերլուծության իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ակտիվորեն ներգրավվել են արդարադատության ոլորտի ԲԳԿ-ների հայտերի հանրային քննարկումներին։ Մասնավորապես, վերջիններս մասնակցել են ԲԴԽ-ի, ՄԻՊ-ի, Վարչապետի և Նախագահի աշխատակազմերի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Ֆինանսների նախարարության և Սահմանադրական դատարանի 2026–2028 թթ. ՄԺԾԾ հայտերի քննարկմանը։

Հանդիպումների ընթացքում ծրագրի ներկայացուցիչներն արդյունավետ և բովանդակալից քննարկումներ ունեցան պետական մարմինների հետ, իսկ հանդիպումների ընթացքում քննարկված առաջարկությունները գրավոր կերպով առաջիկայում ներկայացվելու են համապատասխան պետական մարմիններ։

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This site is registered on wpml.org as a development site.