Սոցիալական պաշտպանություն ոլորտի 2024 թվականի բյուջեն

2025-04-04 10:51

Սոցիալական պաշտպանություն ոլորտի ֆինանսավորումը 2024 թվականի պետական բյուջեի 24․8 տոկոսն է կազմում։ Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականցվում  է 17 ծրագիր, որոնք ուղղված են սոցիալական տարբեր խմբերի աջակցությանը, կենսաթոշակների տրամադրմանը, բնակարային ապահովմանը և զբաղվածության ծրագրերին։

Դասիչ Սոցիալական պաշտպանություն ծրագրեր

1005  Պարգևավճարներ և պատվովճարներ

1011  Անապահով սոցիալական խմբերին աջակցություն և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն

1015  Սոցիալական փաթեթների ապահովում

1032  Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն

1068 Ժողովրդագրական վիճակի բարելավում

1082  Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում

1088  Զբաղվածության ծրագիր

1098  Բնակարանային ապահովում

1102  Կենսաթոշակային ապահովություն

1117  Սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ

1141  Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցություն

1145  Կանանց հիմնահարցեր, ընտանիքում բռնության և մարդկանց թրաֆիքինգի զոհերին աջակացություն

1153  Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիր

1160  Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում

1184  Ավանդների և այլ փոխհատուցումներ

1205 Սոցիալական ապահովություն

1206  Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ

1225 Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն

2024 թվականին սոցիալական պաշտպանություն ոլորտին պլանավորվել է ուղղել 847,3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով, կամ  141․6 մլրդ դրամով, 2025 թվականին նախատեսվում է 905,6 մլրդ դրամ ուղղել ծրագրին, որը 2024 թվականի համեմատ կաճի 7 տոկոսով, կամ 58,4 մլրդ դրամով։

Գծապատկերում ներկայացված է սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղված բյուջետային ֆինանսավորումը 2021-2025թթ․-ին (ՀՀ դրամով)

Բյուջետային ֆինանսավորման մեծ մասը կուղղվի կենսաթոշակային ապահովություն ծրագրին՝ 58 տոկոս կամ 493․9 մլրդ դրամ, սոցիալական ապահովություն՝ 13 տոկոս, կամ 113․5 մլրդ դրամ և ժողովրդագրական վիճակի բարելավում՝ 8 տոկոս, կամ 68․3 մլրդ դրամ։

 

This site is registered on wpml.org as a development site.