Կայացավ վարպետաց դաս շահերի պաշտպանության գործընթացում արհեստական բանականության ժամանակակից գործիքների օգտագործման թեմայով

2025-03-31 09:34

Ամփոփվեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երկրորդ հոսքի երիտասարդ մասնագետների ուսումնական ծրագրի խորացված և գործնական հմտությունների զարգացման և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ փուլերը։
Մարտի 27-ին կայացավ շահերի պաշտպանության (ՇՊ) ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) կիրառման վերաբերյալ վարպետաց դաս։
Դասընթացի հիմնական նպատակն էր մասնակիցներին սովորեցնել արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառումը շահերի պաշտպանության գործընթացներում։
Հրավիրված փորձառու փորձագետ Արեգ Թադևոսյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է արդյունավետ օգտագործել ԱԲ գործիքները թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության բարելավման համար։ Մասնակիցները ծանոթացան ԱԲ տարբեր հարթակների՝ սովորելով դրանց գործնական կիրառությունը ՇՊ խնդիրների լուծման նպատակով։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին ՇՊ ոլորտի առանցքային սկզբունքները, որոնց թվում են արդյունավետությունը, վերարտադրելիությունը, նորարարությունը և թափանցիկությունը:
Վարպետաց դասի երկրորդ մասում մասնակիցները բաժանվեցին խմբերի և կատարեցին գործնական աշխատանքներ։ Նրանք սովորեցին ԱԲ գործիքների միջոցով որոնել և վերլուծել ՇՊ լավ օրինակներ, կիրառել տարբեր ԱԲ հարթակների հատուկ հնարավորությունները՝ կախված խնդրի բնույթից։
Դասընթացի սկզբում և վերջում մասնակիցները լրացրեցին գիտելիքների գնահատման թեստեր։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ։

This site is registered on wpml.org as a development site.