2025 թվականի «Հանրակրթություն» ծրագրի բյուջեն

2025-03-20 12:18

2025 թվականին «Հանրակրթություն» ծրագրին կուղղվի 132․7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով, կամ 11․5 մլրդ դրամով։

Բյուջետային ֆինանսավորումով կիրականցվի 27 միջոցառում։

Գերակշիռ մասը կուղղվի ընդհանուր հանրակրթության՝ տարրական, միջնակարգ, հիմնական, միջոցառումները իրականացնելու համար 118․9 մլրդ դրամ։ Միջոցառոմներից նվազագույն ֆինանսավորումը կուղղվի՝ տարակարգի հանրապետական հանձնաժողովի աշխատանքներում  ընդգրկված փորձագետների ֆինանսավորումը, որին կուղղվի 5․2 մլն դրամ։

Ըստ «ՀՀ կառավարության 2025 թվականի բյուջետային ուղերձ-բացատագրի» հանրակրթության ոլորտի բարեփոխումները կշարունակվեն հիմնական ուղղություններով՝ միտված սովորողների պարտադիր կրթության որակի բարելավմանը՝  հետևյալ թիրախներով․

  • ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման գործիքակազմի կիրառում,
  • հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացում,
  • ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների կիրառում,
  • կրթության բովանդակային հենքի՝ առարկայական ծրագրերի և դասագրքերի բովանդակային որակի բարելավում․
  • հանրակրթության ոլորտի ենթակառուցվածքների ուսումնանյութական բազայի արդիականացում՝ առաջնահերթությունը տալով սեյսմակայուն դպրոցաշինությանը, ժամանակակից գույքային հագեցվածությանը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությանը։

 

Գծապատկերում ներկայացված են «Հանրակրթություն» ծրագրին ուղղված բյուջետային ֆինանսավորում 2021-2025թթ-ին (դրամով)

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կրթության ծախսեր/քննադատական մտածողության որակ» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

This site is registered on wpml.org as a development site.