ՀՀ դատախազությանը 2025 թ. բյուջետային հատկացումները կկազմեն 9,926․4 մլն դրամ, որը 127.3 մլն դրամով կամ 1.3 տոկոսով նվազել է 2024 թ. համեմատ: Դրա հետ մեկտեղ Դատախազության բյուջետային հատկացումները կկազմեն Սահմանադրական անկախ և ինքնավար մարմինների բյուջետային ֆինանսավորման 19.3 տոկոսը կամ Արդադատության ոլորտի ֆինանսավորման 13.2 տոկոսը։
Դատախազության կողմից 2025 թ. կիրականացվի 3 ծրագիր՝ 5 քաղաքականության միջոցառումներով:
Այս ծրագրերի իրականացմամբ ակնկալվում է հասնել հետևյալ վերջնական արդյունքներին.
- բացահայտված հանցագործությունների աճ,
- ՀՀ-ում մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացում, հանցավորությունների կանխարգելման արդյունավետության աճ,
- փորձաքննություններ նշանակելու և ելակետային տվյալների ձեռքբերման իրավասություն ունեցող համակարգերի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության աճ:
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: