2024-ից մեկնարկել է «Նախադպրոցական կրթություն» ծրագիրը, որին 2024 թվականին նախատեսվել է ուղղել 2.8 մլրդ դրամ։ Ծրագրի հիմքում «Հանրակրթության ծրագրից» առանձնացված նախադպրոցական կրթության կազմակերպման գծով միջոցառումներն են։
Այս ծրագրի նպատակն է ապահովել հասանելի և որակյալ նախադպրոցական կրթություն։ Ծրագրի վերջնարդյունքում նախատեսվում է, որ բոլոր երեխաները կունենան հավասար հասանելիություն նախադպրոցական կրթության և զարգացման որակյալ ծառայություններին։
Ծրագրի բյուջեի մեծ մասը՝ 67 տոկոսը նախատեսվել է ուղղել սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության (ՆԴԿ) ապահովմանը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող թվով 360 երեխաների, անապահովության սահմանային 28 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող թվով 3385 երեխաների և զինծառայողների թվով 1787 երեխաների ՆԴԿ ապահովմանը։
Նախադպրոցական կրթութան մակարդակում տարրական դպրոցին նախապատրաստման շահառու 5-6 տարեկան երեխաների թիվը 7585 է:
Նախադպրոցական կրթության ծրագրով իրականացվում են 4 միջոցառումներ
Դասիչ նախադպրոցական կրթության ծրագրեր
11001 Նախադպրոցական կրթության հասանելիության և որակի ապահովում
11002 Նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստում
12001 Սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովում
12002 Մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգի ներդրում՝ նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին տարակարգի շնորհման գործընթացի միջոցով