Մարտի 4-ին տեղի ունեցան հերթական դասընթացները երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ պետական և համայնքային մակարդակում մասնակցային բյուջետավորման և դրա իրավական հիմքերի վերաբերյալ։ Դասընթացներն իրականացվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցմանը և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրերի երկրորդ հոսքի մասնակիցների մասնակցությամբ։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի օժանդակությամբ երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները խորացան թեմայի մեջ։
Դասընթացի հիմնական թեմաները ներառեցին մասնակցային գործընթացների նպատակներն ու սկզբունքները, պետական և տեղական մակարդակներում մասնակցային բյուջետավորման իրավական հիմքերը և քաղաքացիական հասարակության դերը բյուջետային գործընթացում։
Դասընթացների ընթացքում մասնակիցները ոչ միայն ստացան տեսական գիտելիքներ, այլև քննարկեցին ոլորտային կոնկրետ խնդիրներ, հավաքագրեցին նոր գաղափարներ և կիսվեցին սեփական փորձով։ Մասնակիցների գիտելիքների աճը չափվեց նախնական և վերջնական թեստավորման միջոցով՝ դասընթացի արդյունավետությունը գնահատելու նպատակով։
Հիբրիդային ձևաչափը՝ համադրելով առկա և առցանց մասնակցության հնարավորությունները, ապահովեց հեռավոր մարզերից մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը՝ նպաստելով տարածաշրջանային կարողությունների համաչափ զարգացմանը բյուջետային մասնակցության ոլորտում։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: